Դեսպան Ղևոնդյանն ու Սանժառբեկ Բոլոտովը քննարկել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

5.07.2025 - 14:21 դիտում

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում վերլուծության է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունում կայացած նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է Հանձնաժողովի գործունեության աշխուժացման, ինչպես նաև համատեղ ջանքերի պահանջվածությունն՝ ի շահ երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների՝ փոխշահավետ երկկողմ նախագծերի առաջմղման հարցերում ներգրավման։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ