Դեսպան Հովակիմյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները

21.05.2022 - 10:44 դիտում

Մայիսի 17-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը։ Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը Սենատի նախագահին մանրամասն ներկայացրեց տարածաշրջանում վերջին զարգացումները, դրանց հետևանքները և առկա մարտահրավերները։

Մայիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին հյուրընկալեցին Չեխիայի Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Տոմաշ Ֆոլտինը և գլխավոր տնօրենի՝ գիտության, հետազոտության և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Ադոլֆ Կնոլլը։

Զրուցակիցներն անդրադարձան Չեխիայի և Հայաստանի ազգային գրադարանների միջև համագործակցության հարուստ փորձին և քննարկեցին հետագա գործակցության ու համատեղ նախաձեռնությունների հեռանկարները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ