Դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

25.01.2025 - 14:14 դիտում

Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին է ընդունել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Այդ մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ