Դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ մի շարք չվերթներ հետաձգվել են

Աննա Կոստանյան 22.04.2024 - 10:28
22.04.2024 - 10:28 դիտում

Դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ 12 չվերթ հետաձգվել է։ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջի փոխանցմամբ, Երևանից ուշացումով կիրականացվեն դեպի Կապան, Վենետիկ, Աբու-Դաբի, Շարժա, Դուբայ ու հակառակ ուղղությամբ չվերթները, ինչպես նաև Մոսկվայից դեպի Երևան չվերթը։

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ թռիչքները հետաձգվել են մինչև ժամը 13։30։

Նրա խոսքով՝ հետաձգումների պատճառն այս պահին թռիչքուղու հատվածում իրականացվող աշխատանքներն են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ