Դեբեդը՝ կասկածելի երանգով

Աստղիկ Խաչատրյան 16.08.2025 - 16:24
16.08.2025 - 16:24 դիտում

Այսօր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ  նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ բարձրաձայնել է Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչների լրջագույն մտահոգությունը։  Գյուղի ֆերմերները ահազանգել են, որ Դեբեդ գետը ստացել է կաթնային երանգ, ինչը տեսանելի ապացույց է հնարավոր թափոնների առկայության մասին։ Բնակիչները ջուրը հիմնականում օգտագործում են գյուղատնտեսական ոռոգման նպատակով, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ստանալով ահազանգը, սկսել է ուսումնասիրական աշխատանքներ՝ պարզելու աղտոտման աղբյուրը: Ընթացքի մեջ է ջրի նմուշառման գործընթացը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ