Դա իրենց ներքին գործն է. ԱԺ նախագահը՝ ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Աննա Կոստանյան 26.06.2023 - 13:26
26.06.2023 - 13:26 դիտում

Դա իրենց ներքին գործն է: ԱԺ-ում լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունները՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բնական է՝ բացասական անդրադարձ կլինի, քանի որ աշխարհի յուրաքանչյուր կետում անհանգիստ իրադարձությունները՝ հեղափոխության և ապստամբության նման իրադարձությունները, դրական չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ մենք տարբեր ձևերով կապված ենք ՌԴ-ի հետ, տարբեր պայմանագրերով, բայց դա իրենց ներքին գործն է»,- խոսելով Հայաստանի վրա այդ իրադարձությունների ազդեցության մասին՝ ասաց ԱԺ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ