«Դա այս բարդ հակամարտության լուծումը խաղաղ քննարկելու միակ հնարավորությունն է». Մերկելը` զինադադարի հաստատման անհրաժեշտության մասին

Աննա Կոստանյան 2.10.2020 - 18:09
2.10.2020 - 18:09 դիտում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը կողմ է Լեռնային Ղարաբաղում զինադադարի կնքմանը և ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական մեթոդներով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իհարկե, մենք այս հարցում կողմ ենք զինադադարի հաստատմանը: Դա այս բարդ հակամարտության լուծումը խաղաղ, իհարկե, ոչ ռազմական ճանապարհով քննարկելու համար միակ հնարավորությունն է»,- ուրբաթ Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերկելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ