«Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե 102-րդ ռուսական ռազմաբազան հանվելու է Հայաստանից:
Հարցին, թե կարո՞ղ է ինչ-որ փուլում, օրինակ, Ադրբեջանը սա մեկնաբանել որպես երրորդ ուժի ներկայություն ՀՀ-ում, Սիմոնյանն ասել է.
«Նախ խոսքը սահմանների մասին է, ոչ թե Հայաստանի Հանրապետության: Դա աբսուրդ է. նման բան չի քննարկվում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկվել. այդպիսի բան չկա: Մի խոսքով, չգիտեմ՝ ով է այդպիսի խելացի բաներ ասում»: