Դատարանը որոշում է կայացրել կալանավորել Յուլյա Նավալնայային

9.07.2024 - 20:57 դիտում

Մոսկվայի Բասմանի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Յուլյա Նավալնայային՝ «ծայրահեղական համայնքի գործունեությանը մասնակցելու» մեղադրանքով:

Դատարանի որոշման համաձայն՝ Նավալնայան երկու ամսով կկալանավորվի, երբ հայտնվի Ռուսաստանի տարածքում: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

«Յուլյա Բորիսովնան թաքնվել է նախաքննական մարմիններից, ինչի կապակցությամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է դատարանի հրապարակման մեջ:

Դատարանը հստակեցրել է, որ նրա կալանքի ժամկետը հաշվարկվելու է ՌԴ արտահանձնման պահից կամ երկրի տարածքում ձերբակալման պահից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ