Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են

Աստղիկ Խաչատրյան 30.04.2025 - 20:02
30.04.2025 - 20:02 դիտում

ԲԴԽ-ն այսօր բավարարել է Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի երկու միջնորդությունը:

«2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 12-412-25 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ ԲԴԽ-31-Ո-Ք-2 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով, երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավորի մասնակցությամբ, իրականացվել էր ապացուցողական գործողություն։

Կոմիտեից «Լուրերին» հայտնել էին, որ վարույթն առնչվում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ