Դատապարտում ենք որևէ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու փորձերը. Իրաքի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Կոստանյան 22.11.2023 - 14:48
22.11.2023 - 14:48 դիտում
Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
May be an image of 8 people and wedding
Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև Հիշողության պուրակում պարոն Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը տնկել է արծաթափայլ եղևնի:
May be an image of 9 people and tree
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Իրաքի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով. «Հաստատում ենք, որ Հայոց ցեղասպանությունը մեր նոր ժամանակների առաջին ցեղասպանությունն է, որն ընկած է 1944 թ. «ցեղասպանություն» տերմինի ստեղծման հիմքում: Այն բարբարոսական միջոց էր հայ ժողովրդին բնաջնջելու խաղաղության և կամ պատերազմի ժամանակ: Դատապարտում ենք որևէ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու փորձերը և շեշտում ենք մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Հավիտենական հանգիստ զոհերի հոգիներին և զարգացում Հայաստանին»:
May be an image of 1 person, studying, monument and text
May be an image of studying, diary, book and text
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին արաբերեն գիրք:
May be an image of 3 people, people studying and text
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ