Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾ

8.07.2025 - 15:44 դիտում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և տնտեսական ապահովման բաժինների ծառայողների կողմից իրականացված պատշաճ խուզարկության արդյունքում դատապարտյալի համար բերված սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս, 2 զույգ ականջակալ, wi-fi սարք, 5 լիցքավորման լար, լիցքավորիչ և 2 USB փոխադրիչ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված կարգը»,- նշված է ՔԿԾ տարածած հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ