Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունները

Աստղիկ Խաչատրյան 28.09.2023 - 21:29
28.09.2023 - 21:29 դիտում

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Հանրային հեռուստաընկերության եթերում Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունները։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Այլ մանրամասներ իրավապահ կառույցից չհայտնեցին։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել։ Նա մասնավորապես ասել էր, թե Արցախի Ազգային ժողովի 22 պատգամավորները, ինչպես նաև Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն:

Բաբայանի խոսքով՝ Արցախի գործող ու նախկին ղեկավարները և պատգամավորները հայտարարություն են տարածել կռվից հետո, ըստ որի՝ ՀՀ-ն իր բանակը պետք է հանի ԼՂ-ից, մինչդեռ Հայաստանն այնտեղ բանակ չուներ։

Նա այլ հայտարարություններ ևս արել էր, նշելով, որ դատախազությունը այս ամենը կարող է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ