Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 226 դիմում և 42 հաղորդում

9.09.2022 - 16:01 դիտում

Դատախազությունը 2016-2022 թ. հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2020 թ. 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում: 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել են արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար:

Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում: 17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:

ՀՀ դատախազությունում 2016-ից մինչև 2022 թ. հուլիս կազմակերպվել է քաղաքացիների 11258 ընդունելություն: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 59 ընդունելություն:

Գլխավոր դատախազի տեղակալների մոտ՝ 66 գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ՝ 243 դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում` 307 ընդունելություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ