Դավիթ Սանասարյանն արդարացվեց

Աննա Կոստանյան 29.05.2025 - 14:54
29.05.2025 - 14:54 դիտում

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակել է Դավիթ Սանասարյանի գործով վճիռը՝ արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության հիմքով։

Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ