Դավիթ Հովհաննիսյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն

3.06.2022 - 23:55 դիտում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը հերթական մեդալները նվաճեց Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 96 կգ քաշային ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և հռչակվեց չեմպիոն: Նա փոքր ոսկե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում (171 կգ), իսկ հրում վարժությունում (206 կգ) բավարարվեց փոքր բրոնզե մեդալով:

Մեր մյուս ծանրորդը` Արա Աղանյանը, երկամարտում ցույց տվեց 375 կգ (170+205) արդյունք և զբաղեցրեց 2-րդ տեղը: Նա փոքր արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ