Դավիթ Առուշանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելուն

Աստղիկ Խաչատրյան 11.12.2024 - 19:56
11.12.2024 - 19:56 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։

Սոցցանցի իր էջում Առուշանյանը գրել է.

«Հարգելի´ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,

հաստատում եմ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ վայր եմ դրել պատգամավորական մանդատս` այլ աշխատանքի անցնելու համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահին, բոլոր պատգամավոր գործընկերներիս:

Համոզված եմ, որ ունեցել ենք որակյալ համագործակցություն՝ աշխատելով տարբեր նախագծերի շուրջ:

Իմ պատգամավորական գործունեության կարևոր առանցքն ու նպատակը եղել է մեր երկրին բարօրություն բերելու գործում ներդրում ունենալը:

Ու, իհարկե, հայտնի իրողություն է, որ խորհրդարանական ամբիոնը ինձ տարբեր հնարավորություններ է տվել՝ բարձրաձայնել մեր մարզի ու քաղաքի խնդիրները:

Գործունեության այլ մանրամասներ կհայտնեմ առաջիկայում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ