Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ

Աննա Կոստանյան 14.02.2024 - 15:37
14.02.2024 - 15:37 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Դավիթ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ»,- ասված է հրամանագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ