Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարը ձերբակալվել է ահաբեկչություններին որդիների հնարավոր մասնակցության կապակցությամբ

Աննա Կոստանյան 24.06.2024 - 11:44
24.06.2024 - 11:44 դիտում

Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, որի որդիները կարող էին առնչություն ունենալ ահաբեկչություններին, հարցաքննվում է: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության ուժային կառույցներում աղբյուրներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Օմարովը ձերբակալվել է:

Նախնական տեղեկություններով՝ նրա երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հրաձգություններին:

Նշվում է, որ Օմարովը հրաժեշտ կտա պաշտոնին:

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ Դերբենտում և Մախաչկալայում արտակարգ դեպքից հետո օպերատիվ շտաբ է ստեղծվել:

Հիշեցնենք՝ անհայտ անձինք այսօր Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա:

Հարձակման հետևանքով սպանվել են ոստիկաններ և քահանա: Դաղստանի Հասարակական դիտորդական հանձնաժողովի նախագահ Շամիլ Խադուլաևը հայտնել է, որ զինյալները կտրել են քահանայի կոկորդը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ