Դադարեցվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները, աշխատակիցները տարհանվել են

Աստղիկ Խաչատրյան 11.04.2023 - 19:20
11.04.2023 - 19:20 դիտում

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են նաև  հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները, աշխատակիցները տարհանվել են:

Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնեց Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության  ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը

«Ժամը 17:15-ի սահմաններում սկսել են կրակել: Ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի աշխատանքը և էվակուացրել է աշխատակիցներին` նրանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»,- ասաց Գրիգորյանը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանը նաև ականանետեր է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը դիմել է անհրաժեշտ պաշտպանական գործողությունների։ 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ