Դադարեցվել են միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները

2.03.2023 - 21:09 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝

2023 թվականի մարտի 12-ից դադարեցնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ