Գևորգ Պապոյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ հարցեր

Աննա Կոստանյան 4.04.2025 - 16:30
4.04.2025 - 16:30 դիտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության բարձրացման վերաբերյալ հարցեր։

Նախարարը նշել է, որ ներդրումները կարող են մեծապես նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, և կարևոր է համապատասխան պայմանների ստեղծումը օտարերկրյա ներդրողների համար:

Գևորգ Պապոյանը փաստել է, որ նախարարությունն ակտիվորեն աշխատում է ներդրումային պայմանները բարելավելու ուղղությամբ և պատրաստ է շարունակել համագործակցությունը նորարարական ու տնտեսական աճի համար կարևոր նախաձեռնություններում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ