ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կուղևորվի Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնև:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2025 թվականի հուլիսի 8-10-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության երկրների վեհաժողովների 66-րդ շարքի հանդիպումներին և վերջիններիս շրջանակներում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։
2․ Գևորգ Պապոյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասվում է որոշման մեջ: