Գրիգորյանն ու Ֆինլանդիայի վարչապետի խորհրդականը մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ

9.04.2024 - 19:03 դիտում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Մարյա Կոսկելայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Քարտուղար Գրիգորյանն ու իր զրուցակիցն անդրադարձել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների:
Զրուցակիցները քննարկել են Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության համակարգի կառուցման փորձը, ինչի համատեքստում ֆիննական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ կիսվելու իր փորձով:
Կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ