Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

22.06.2024 - 16:44 դիտում

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Թբիլիսիում անցկացվող Պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյան 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97 կգ, 100 կգ և 103 կգ։

Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին:
Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ