«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

2.07.2025 - 21:33 դիտում

Հուլիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ժորա Ի.-ն իր վարած «ISUZU» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 212-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վազգեն Հ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնց տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, բժիշկները նրանց տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վթարված ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը, որը  պաղպաղակ տեղափոխելիս է եղել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ