Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն. Վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 10.10.2023 - 22:46
10.10.2023 - 22:46 դիտում

Առարկայական ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին. Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման ժամանակ այս հարցին անդրադառնալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն, առաջինը քառակողմն էր` Մակրոնի, Շոլցի, Միշելի և իմ, երկրորդը` մեր երկկողմ հայտարարությունը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Սրանով արձանագրվեց, որը, էլի չեմ ուզում ասել աննախադեպ, բայց շատ կարևոր է, որ ԵՄ հետ ՀՀ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս: Երկու հայտարարություններում էլ արձանագրվեց, թե ԵՄ և մեր տեսակետից որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները, դրանցից մեկը փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է, երկրորդը այն, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա Ալմաթիի հռչակագրի հիման վրա, նաև` համաձայն կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների, երրորդը` տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո»:

Փաշինյանը կարևորեց այն, որ դատապարտվեց ԼՂ նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, բռնի տեղահանումը ԼՂ ժողովրդի, արձանագրվեց ԵՄ, նաև ԱՄՆ պատրաստակամությունը` ՀՀ-ին աջակցել հումանիտար իրավիճակը կառավարելու առումով:

«Արձանագրվեց, որ ԼՂ հայերն առանց նախապայմանների ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան, և դա պետք է պաշտպանվի, նաև որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունները խորացնել այնքան, որքան ՀՀ-ն կցանկանա: Թերությունը, բացը այն է, որ հայտարարությունը, մասնավորապես` առաջինը, քառակողմ է, ոչ թե հնգակողմ, այսինքն` եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ պետք է լիներ հնգակողմ, Ադրբեջանի ստորագրության բացակայությունը թերություններից է, եթե լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես կասեի, որ հավանականությունը, որ մենք մինչև տարեվերջ կստորագրենք խաղաղության պայամնագիր, 70 տոկոսից բարձր է»,- ասաց նա:

Հարցին` ինչու այդ հանդիպմանը չդրվեց գերիների հարցը` թե 20 թ, թե ԼՂ ղեկավարների: Ի պատասխան` վարչապետը նշեց, որ հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կար, կոչ էր` ուղղված կողմերին, որ գերիներին ազատ արձակեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ