Գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի դեռ արդյունք չեն տվել. վարչապետը՝ Բաքվում պահվող հայ պատանդների մասին

1.03.2025 - 14:11 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողնեի հետ զրույցում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին:

«Զգացմունքային մակարդակում բոլոր զգացումները կիսում եմ և հասկանում եմ այն մարդկանց պահանջները և արձանագրումները, որոնք արվում են, և արտաքին գործերի նախարարությունն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս:
Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ, բայց էլի ուզում եմ արձանագրենք՝ մենք աշխարհը ավելի շատ իմանալու ու ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք և ձևակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու, որից հետո հարցը լուծվելու է, ո՛չ, այդպես չէ: Նաև էս համատեքստում և ուրիշ բոլոր համատեքստերում մենք աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ ինձնով սկսած և ձեզնով ու բոլորով շարունակած: Սենտիմենտները սենտիմենտներ, բայց մենք պետք է փորձենք գործել բանաձևերով»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, կապված Բաքվում պահվող հայ պատանդների հետ, Փաշինյանը նշեց՝ բոլոր բանակցություններում այդ հարցերը բարձրացնում են:

«Ընդ որում՝ մենք այդ հարցերը բարձրացնում ենք Ադրբեջանի հետ բանակցություններում:

Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի դեռ արդյունք չեն տվել: Նույնն էլ ուզում եմ հիշեցնել 2023 թվականի վերջին իրադարձությունները: Մինչև վերջին վայրկյանն այդ ջանքերը չէին երևում:

Մինչև պաշտոնական հայտարարություն չեղավ, չէին երևում: Ինչո՞ւ մինչև վերջին վայրկյանը մենք չէինք հրապարակում, որովհետև չգիտեինք՝ այդ ջանքերը արդյունք տալու են, թե ոչ: Արդեն իսկ կայացած փաստի մասին եմ ասում, բայց մենք վստահ չէինք և չէինք կարող վստահ լինել՝ այդ ջանքերը արդյունք տալու են, թե չեն տալու:

Ընդհակառակը՝ որ պահին խոսեինք, թե ինչ ջանքեր են գործադրվում, այդ պահին ամբողջ պրոցեսը կզրոյացվեր:

Նախ մենք պետք է հասկանանք՝ ինչ գործիքներ ունենք իրատեսորեն, որ կարող ենք օգտագործել և արդյո՞ք այդ  գործիքները չեն օգտագործվում: Եթե ես վստահություն ունենամ 70 տոկոսից բարձր, որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չի դա ասելը, բայց ես 100 տոկոս վստահություն ունեմ, որ այդ ասելը ընդամենը վնաս է տալու գործին, այդ մարդկանց»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ, որ նրանց նկատմամբ կիրառվում են խոշտանգումներ:

«Արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Դուք էլ կարող եք ասել՝ բա ինչի մինչև հիմաավելի հստակ չէիք անում հայտարարություններ: Մենք չէինք ուզում մեր հայտարարություններվ սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն։

Ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել»,- ասաց Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ