«Գորիս» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են արգելված իրերի երկու դեպք

Աննա Կոստանյան 30.10.2023 - 17:57
30.10.2023 - 17:57 դիտում

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և հերթապահ խմբի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկ նոր ընդունված դատապարտյալ Է.Խ.-ին:

Խուզարկության արդյունքում վերջինիս կոշիկի ներբանի տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, ականջակալ և բանկային քարտ:

Է.Խ.-ն խոստովանել է, որ հայտնաբերված իրերը պատկանում են իրեն:

Երկու օր անց՝ հոկտեմբերի 29-ին` ժամը 07:40-ի սահմաններում, նույն հիմնարկի ծառայողները տեխնիկատնտեսական աշխատանքներ իրականացնող դատապարտյալներին հատկացված տարածքի խոտածածկի վրայից հայտնաբերել են կանաչ փաթեթ, որում առկա է եղել 4 բջջային հեռախոս:

Դեպքերի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ