Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են. ԱԱԾ

Աստղիկ Խաչատրյան 27.08.2021 - 20:22
27.08.2021 - 20:22 դիտում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

ԱԱԾ-ն հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ