Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է

6.02.2022 - 10:31 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան և Կապան քաղաքներում տեղում է ձյուն:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ