Գյումրու N զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

12.07.2022 - 20:42 դիտում

 

Հուլիսի 12-ին՝ ժամը 15։55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել են Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ