Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նախօրեին գումարվել է նիստ, օրակարգում եղել է մեկ հարց, այն է՝ Գյումրու ՔՊ խմբակցության 2 անդամների՝ Արթուր Պապիկյանի ու Նարեկ Բեկզադյանի մանդատները վայր դնելու վերաբերյալ դիմումների դիտարկումը: Նշենք, որ դիմումներում պատճառներ չի նշվում, իսկ վերջիններիս փոխարեն մանդատները համապատասխանաբար կփոխանցվեն Էմմա Բարսեղյանին ու Ալբերտ Մարտիրոսյանին: