Գյումրու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Աննա Կոստանյան 3.11.2022 - 10:53
3.11.2022 - 10:53 դիտում

Նոյեմբերի 2-ին, ժամը 20:40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին մարվել՝ 22:10-ին: Այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ