Գյումրու ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Աննա Կոստանյան 3.02.2022 - 20:04
3.02.2022 - 20:04 դիտում

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Գյումրիի Աթարբեկյան փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ` ավելի քան 11 գրամ կանաչավուն, մանրացրած, չորացրած բուսական զանգվածով:
Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնել է, որ մարիխուանա է, որը պատրաստել է 2021 թ. հուլիսին՝ վայրաճ կանեփի թփերից։ Թմրանյութի մի մասը ծխելու եղանակով օգտագործել էր, իսկ մյուս մասը պահել էր հետագայում օգտագործելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ