Գյումրու շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով

Աննա Կոստանյան 28.03.2025 - 16:19
28.03.2025 - 16:19 դիտում

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով:
Նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը:
Կորեայի նվիրատվությամբ ստացած շատպօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը:
Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնում. այն սպասարկում է Արագոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ