Գյումրու Մոցարտի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Աննա Կոստանյան 9.11.2023 - 10:40
9.11.2023 - 10:40 դիտում

Նոյեմբերի 8-ին, ժամը 15։42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մոցարտի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոցարտի փողոցի երկու հարևան տների ընդհանուր տանիքում (մոտ 180 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:56-ին: Այրվել է տանիքից մոտ 100 քմ հատված և ջերմահարվել՝ մոտ 50 քմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ