Գյումրու հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն. ՀՀ ոստիկանություն

Աննա Կոստանյան 4.08.2023 - 10:11
4.08.2023 - 10:11 դիտում

Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 5-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվող Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման միջոցառման ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Գյումրի քաղաքի քաղաքային մարզադաշտ այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի և նմանատիպ այլ իրերի ու առարկաների: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Միջոցառման վայրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն: Վերը նշված իրեր և առարկաներ հայտնաբերելու դեպքում դրանք առգրավվելու են: Նշված օրը ժամը 15.00-ից տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակը, իսկ ժամը 16.00-ից՝ Օզանյան փողոցը, Ղարսի խճուղին, Նալբանդյան և Սահմանապահների փողոցները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ