Լամպեր հավաքելու պատեհ առիթը գյումրեցի Մանուկ Հովհաննիսյանին ներկայացել է 2016 թվականին:Տանը դեռեւս երկրի էներգետիկ ճգնաժամի մութ օրերից պահպանված մի քանի լամպեր ունեին: Երբ 2016 թվականին Մանուկը տան այգուն կից հնաշուք տեսքով տաղավար կառուցեց ու նկատելի դարձավ, որ այդ միջավայրում բավական ներդաշնակ են դիտվում անցյալի շունչն իրենց մեջ ամփոփած լամպերը:Ակամա գաղափար ծնվեց՝ դրանց հետագա հավաքագրմամբ հարստացնել տաղավարի ընդհանուր մթնոլորտը: Մանավանդ տարբեր երկրներում ապրող Մանուկի բարեկամները, հնավաճառներից գնելով լամպերը, նվիրում էին նրան՝ այդկերպ համալրելով հավաքածուն:
Գյումրու Լամպլանդիան՝ զբոսաշրջիկներին գրավող տաղավար
18.02.2022 - 18:18
նախորդ գրառումը