Գյումրիում, ի նշան բողոքի, եղևնուն է բարձրացել մի տղամարդ և չի իջնում

Աննա Կոստանյան 22.11.2022 - 14:24
22.11.2022 - 14:24 դիտում

Գյումրու Սայաթ-Նովա փողոցում եղևնուն է բարձրացել մի տղամարդ ի նշան բողոքի և չի իջնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վահան Թումասյանը:

«Բողոքի բացառիկ ձև բարձր ծառին բարձրանալով՝ հիմա Գյումրիում:
Այս պահին ընկերներիցս մեկը ուղարկեց այս լուսանկարը և հայտնեց, որ Գյումրու Սայաթ-Նովա փողոցում, թատրոնի դիմացի բարձր եղևնուն է բարձրացել մի տղամարդ, ի նշան բողոքի և չի իջնում ներքև: Դեռևս ինձ հայտնի չէ բողոքողի պահանջը: Բայց տարածքում են հավաքված քաղաքացիներ, շտապ բուժ օգնության ծառայության և ԱԻն-ի աշխատակիցներ:»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
5

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ