Գյումրու Երիտասարդական պալատը 6 տարեկան է

Հրաչ Սահակյան 17.03.2022 - 19:07
17.03.2022 - 19:07 դիտում

Գյումրու Երիտասարդական պալատը 6 տարեկան է: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրու ավագանու անդամներ, ինչպես նաեւ գործընկերներ համագործակցող կազմակերպություններից: Պալատը յուրաքանչյուր ամիս 40-50 կամավոր է ունենում. այս ընթացքում հասցրել են մի շարք ծրագրեր իրականացնել, ինչը խրախուսում է կամավորություն ու տալիս երիտասարդներին նոր հնարավորություն. նշում է Երիտասարդական պալատի տնօրենի ԺՊ Լիլիթ Մակարյանը: Այս տարի Երիտասարդական պալատը սովորական ձեւով չէր կազմակերպել հոբելյանական օրը, հերթը պալատցիների կողմից հեղինակային բեմականացմանն էր, որը նման է սատիրայի:

 

 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ