Գյումրու ավագանին արտահերթ նիստում ընդունեց 2023թ. բյուջեն

Հրաչ Սահակյան 26.12.2022 - 15:15
26.12.2022 - 15:15 դիտում

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արման Բաղդասարյանին կփոխարինի ավագանու ՔՊ ընտրական ցուցակում հաջորդ համարը ներկայացնող Վահագն Մկրտչյանը. ավագանու արտահերթ նիստում հայտնեց Վարդգես Սամսոնյանը։ Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում 9 հարց էր, այդ թվում` ավագանու նախկին որոշումներում փոփոխություն կատարելն ու ուժը կորցրած ճանաչելը, ամանորյա տոների առթիվ դրամական օգնություն հատկացնելը՝ պատերազմներում, խաղաղ պայմաններում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած, գերեվարված զինծառայողների ընտանիքներին, որն ընդհանուր կազմում է 7․ 515․ 000 դրամ։ Օրակարգում էին եւ ավագանու կողմից հաստատվեցին նաեւ քաղաքի Ավստրիական եւ Անի թաղամասերի փողոցային լուսավորության ցանցի սպասարկումը «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ին վերապահելը եւ Գյումրու 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը ու 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ