Գյումրի-Մարմաշեն ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածների վիճակը ծանր է

6.10.2023 - 23:02 դիտում

ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1981 թ.) և «Kia» (վարորդ` Մ․ Փ․, ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Փ․-ն տեղափոխվել է բժշակական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա․ Ս․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշակական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ