Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Արցախից Գյումրի ժամանած ուսանողներին

Աննա Կոստանյան 20.10.2022 - 13:09
20.10.2022 - 13:09 դիտում

Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի, Եզնիկ-Մոզյան արհեստագործական ուսումնարանի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի, «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի դասախոսների և ուսանողների խումբը Գյումրի է այցելել «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում։
Վարդգես Սամսոնյանն ողջունել է ուսանողների այցը Գյումրի, ապա նրանց ներկայացրել Գյումրին իր պատմությամբ, մշակույթով, սպորտով, անդրադարձել ամնատարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժին, հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության առումով քաղաքի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրությանն ու զբոսաշրջային մեծ հոսքերին։ Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է նմանօրինակ այցերն ու հանդիպումները, հատկապես, որ այն կրում է կրթական/մշակութային բնույթ, իսկ Հայաստանի մշակույթի մայրաքաղաք Գյումրին այս առումով անհամեմատ հարուստ է։ Վարդգես Սամսոնյանը նաև ընդգծել է, որ հյուրերին ընձեռնված է հնարավորություն՝ համայնքապատկան բոլոր թանգարաններից օգտվել անվճար։
Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես են եկել նախաձեռնության հեղինակ «Արցախի սոցիալական զարգացման ծրագրեր» հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը, ծրագրի իրագործող Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը, Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ ԿԳ վարչության գլխավոր մասնագետ Բելա Հարությունյանը: Հյուրերն իրենց խոսքում անդրադարձել են ծրագրին, խոսել նախաձեռնության կարևորության, փոխայցերի անհրաժեշտության և դրանց դրական ազդեցությունների մասին, ապա նաև կիսվել քաղաքից ստացած տպավորություներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ