Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Աստղիկ Խաչատրյան 18.07.2024 - 22:31
18.07.2024 - 22:31 դիտում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ  քաղաքներում մթնոլորտային օդի որակը հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում:  Ըստ այդմ՝

մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

▪️ Գյումրիում՝ հուլիսի 6-ին, 7-ին, 9-ին,
▪️ Արարատում՝ հուլիսի 10-ին,
▪️ Հրազդանում՝ հուլիսի 9-ին և 12-ին,
▪️ Վանաձորում՝ հուլիսի 9-11-ը,
▪️ Ալավերդիում՝ հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ