Գյումրիում ոստիկանները ոստիկանները մարիխուանա և կրիստալ են հայտնաբերել

Աննա Կոստանյան 29.07.2024 - 18:56
29.07.2024 - 18:56 դիտում

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածաքնով հուլիսի 10-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 74-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփի բույսից, նաև հավելել, որ իր տան բակում կան կանեփի ցողուններ։
Դրանք հայտնաբերվել և առգրավվել են։
Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով հուլիսի 19-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա մի օտարերկրացու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։
Երիտասարդն հայտնել է, որ այն կրիստալ է, ձեռք է բերել անձնական օգատգործման համար։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ