Գյումրիում մտել են մի կնոջ տուն ու կողոպտել նրան․ Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Աննա Կոստանյան 9.03.2021 - 18:35
9.03.2021 - 18:35 դիտում

Կողոպուտի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց մարտի 7-ի ցերեկը: Մազմանյան փողոցի 37-ամյա բնակչուհին հայտնում էր, որ մարտի 6-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում, մի անծանոթ տղամարդ հրել-կոտրել էր տան դուռը և փորձել հափշտակել ննջասենյակի սեղանին դրված նոթբուքը: Այդ պահին ինքը վրա էր հասել և նրա ձեռքից խլել նոթբուքը: Քաշքշոցի ընթացքում տղամարդն իր ժակետի գրպանից հափշտակել էր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Կինը նաև հայտնեց, թե ինչու անմիջապես հաղորդում չէր տվել: Ըստ նրա` միջադեպից հետո ինքնազգացողությունը վատացել էր, միայն հաջորդ օրն էր ուշքի եկել ու հասկացել, որ դեպքի մասին պետք է հայտնել ոստիկանություն:
Ուշացումը, սակայն, չխանգարեց Կումայրիի քրեական հետախույզներին` արագ բացահայտելու հանցագործությունը: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին հենց հաղորդում տալու օրը: Կողոպուտը կատարելու կասկածանքով Արթիկ քաղաքի Հակոբյան փողոցի իր տնից բաժին բերման ենթարկվեց նախկինում դատապարտված, 38-ամյա տղամարդը: Բաժնում նա խոստովանեց, որ հեռախոսն ինքն է հափշտակել: Խոստովանեց, բայց հեռախոսն այլևս չկար: Ահազանգի ուշացումն այս հարցում որոշիչ էր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Տղամարդը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
****
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ