Գյումրիում մեկնարկեց համալիր մարզադպրոցի ֆուտզալի բաց առաջնությունը

Աննա Կոստանյան 11.08.2022 - 17:03
11.08.2022 - 17:03 դիտում

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է մարզօջախի ֆուտզալի բաց առաջնությունը, որին մասնակցում են դեռահասների 6 թիմեր: Ֆուտզալի մասսայականացման խնդիրն այսօր առավել քան սուր է դրված Շիրակի մարզում: Բանն այն է, որ ժամանակին Գյումրու մեծահասակների թիմը հաջող մրցելույթներ է ունեցել Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունում՝ դառնալով բազմակի մրցանակակիր: Ու հիմա մարզաձեւում տիրող վակումը փորձում է լրացնել Գյումրու համալիր մարզադպրոցի տնօրինությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ