Գյումրիում հիմնված Միասնական սոցիալական ծառայության կենտրոնը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով

Աննա Կոստանյան 6.09.2023 - 18:25
6.09.2023 - 18:25 դիտում


Գյումրիում հիմնվեց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը. այն մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կենտրոնի հիմնման համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է 392 մլն դրամ:

Այն հնարավորություն կտա բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից»,- գրել է Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ