Գյումրիում հայտնաբերվել է 29-ամյա տղամարդու դի

Աննա Կոստանյան 6.10.2020 - 13:19
6.10.2020 - 13:19 դիտում

Shamshyan.com:Հոկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի տներից մեկում պայթյուն է հնչել և բժիշկների հերթապահ խումբը, ժամանելով նշված վայր, հայտնաբերել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն փողոցի 91 տան բնակիչ, 29-ամյա Վահե Բ.-ն ննջասենյակում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է պայթյունի հետևանքով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի օղակ և բռնակ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը: Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազության դատախազ Մարտիրոսյանը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, քննչակա բաժինը նույնպես պարզում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ